Էրդողանի գլխավոր խորհրդականը Գրոնոյի հետ քննարկել է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության գործընթացը
12/05/2026 17:17
Կարդացեք նաև
Թուրքիայի նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Ակիֆ Չագաթայ Քըլըչը հանդիպել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի հետ։
Քըլըչը այս մասին գրել է «X»-ում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը, Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը, Հարավային Կովկասում իրականացվելիք նախագծերը, տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերը, ինչպես նաև Եվրամիության մոտեցումը տարածաշրջանին։
Միևնույն ժամանակ, ընդգծվել է Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և համագործակցության ամրապնդմանն ուղղված համատեղ ջանքերի կարևորությունը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում