ԵՄ-ն Վրաստանին 30 միլիոն եվրո կտրամադրի

Եվրամիությունը 30 մլն եվրոյի դրամաշնորհ կհատկացնի Վրաստանին ֆինանսական այն պայմանագրի համաձայն, որը հանրապետության կառավարության ղեկավար Իրակլի Գարիբաշվիլին և հարեւանության ու ընդլայնման քաղաքականության հարցերով եվրակոմիսար Յոհանես Հանը Բրյուսելում ստորագրել են նոյեմբերի 18-ին:

«Դրամաշնորհի նպատակը աջակցությունն է Վրաստանի տարածաշրջանային զարգացման ռազմավարությանը և տնտեսական նախագծերի ու սոցիալական աջակցման ծրագրերի իրագործումը տարածաշրջաններում»,- նշել Է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում