Ալիևից թույլտվություն է խնդրել՝ զորահանդես անելու, որ մեզ համոզեն, թե իբր 8 մլրդ-ով զենք են առել. Քրիստինե Վարդանյան

Ալիևից թույլտվություն է խնդրել՝ զորահանդես անելու, որ մեզ համոզեն, թե իբր 8 մլրդ-ով զենք են առել. Քրիստինե Վարդանյան

«Հայաստան» դաշինքի անդամ Քրիստինե Վարդանյանն անդրադարձել է մայիսի 28-ին իրականացվելիք զորահանդեսին։ «Երևի Ալիևից թույլտվություն են խնդրել, այս 5 տարվա մեջ առաջին անգամ զորահանդես անեն, քանի որ հասկանում են, որ ժողովուրդը ամենաշատը անվտանգության կարիք ունի։ Միաժամանակ, չեն կարողանում բացատրել, թե 8 միլիարդը, որ ավելացրել են պետական պարտքին՝ ի՞նչ են արել։ Ասում են՝ դե ամսի 28-ին զորահանդես կանենք, ցույց կտանք մեր գնած զենքերը, մի քիչ էլ դրական իմիջ կստեղծենք՝ կասենք, որ անվտանգություն ենք ապահովում։

Ժողովուրդ ջան, խաբում են, այդ 8 միլիարդով իրենք զենք չեն առել, մինչև հիմա չեն կարողանում պատասխանել, թե վերջը՝ այդ 8 միլիարդը, վերջը ի՞նչ են արել։ 8 միլիարդով Հայաստանում հնարավոր էր «Թրիփփ»-եր կառուցել, հնարավոր էր քաղաքներ կառուցել, ատոմակայաններ կառուցել, պարոն Քոչարյանը կասի, թե քանի հատ Դիլիջանի թունել էր կարելի կառուցել, որից ոչ մեկը չի կառուցվել։

Բայց ամենակարևորը, հիշու՞մ եք, ձեզ 2018-ին էլ ՍՈւ-երը ցույց տվեցին, շատ տպավորիչ էր, այդ ՍՈւ-երը մեր երկնքում ամենատպավորիչ կադրերից մեկն էր, բայց ի՞նչ պարզվեց, պարզվեց դա երևի մարդկության պատմության ամենաթանկարժեք սելֆին էր, այդքան գումար տվել էին, որ սելֆի անեն այդ ինքնաթիռների ֆոնին, այդ ինքնաթիռները մեզ անվտանգության հարցում օգնեցի՞ն»,-հարցրեց Վարդանյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում