Թրամփը Վենսի համար գաղտնի նամակ է թողել իր հնարավոր մահվան դեպքի համար․ Daily Mail
Կարդացեք նաև
Սպիտակ տան հակաահաբեկչական հարցերով խորհրդական Սեբաստիան Գորկա-ն հայտարարել է, որ Դոնալդ Թրամփ-ը փոխնախագահ Ջեյ Դի Վենս-ի համար թողել է «հստակ հրահանգներ»՝ իր երկրորդ նախագահական ժամկետի ընթացքում հնարավոր մահվան դեպքի համար։ Այս մասին գրում է Daily Mail-ը։
Ըստ աղբյուրի՝ փաստաթղթում նկարագրված է պատասխան գործողությունների սցենար, եթե ԱՄՆ նախագահի նկատմամբ մահափորձ իրականացվի։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրահանգել է «ջնջել Իրանը երկրի երեսից», եթե Թեհրանը կազմակերպի իր դեմ մահափորձ։ Այժմ նման սպառնալիքների մասին քննարկումներն ակտիվացել են նախագահի՝ Չինաստան այցի ֆոնին։
Գորկան նաև չի բացառել «օդում ինչ-որ բանի» կիրառման սցենարը, որի հետևանքով մարդը կարող է հիվանդանալ միայն մեկ ամիս անց։ Միաժամանակ նա ընդգծել է, որ Թրամփի անվտանգության համակարգը «շատ հուսալի» է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում