Թրամփն ու Սի Ցզինպինը համաձայնության են եկել Իրանի հարցում․ Պեկինը կարող է կրճատել իրանական նավթի գնումները

Թրամփն ու Սի Ցզինպինը համաձայնության են եկել Իրանի հարցում․ Պեկինը կարող է կրճատել իրանական նավթի գնումները

Դոնալդ Թրամփ-ը և Սի Ցզինպին-ը համաձայնել են, որ Հորմուզի նեղուցը պետք է մնա ազատ ջրային ուղի, իսկ Իրանը նավագնացության համար չպետք է  գումար գանձի ։ Այս մասին հայտնել է Սպիտակ տունը։

Հաղորդագրության համաձայն՝ Պեկինը «հետաքրքրվածություն է հայտնել» ամերիկյան նավթի գնումներն ավելացնելու հարցում՝ նվազեցնելու համար Չինաստանի կախվածությունը այն նավթից, որը տեղափոխվում է Հորմուզի նեղուցով։ Սա կարող է նշանակել, որ Չինաստանը կկրճատի իրանական նավթի ներմուծման ծավալները։

Ներկայում Չինաստանը համարվում է Իրանից նավթի ամենախոշոր ներմուծողը, նշում է The Wall Street Journal-ը։

Կողմերը նաև համաձայնել են, որ Իրանը չպետք է ունենա միջուկային զենք, ասվում է Սպիտակ տան հաղորդագրությունում։

Միևնույն ժամանակ, ամերիկյան հաղորդագրության մեջ որևէ հիշատակում չի եղել Թայվանի մասին, որը Պեկինի համար առաջնային քաղաքական հարցերից է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում