Մեսիջն ուղղված է հանրությանն՝ այլևս քաղաքական հետապնդում հարուցելու համար չկա ոչ միայն կարմիր գիծը, նաև չկա բարոյական գիծ. Տաթև Սողոյան
Կարդացեք նաև
«Ինչո՞ւ հենց այս 18 մարդիկ հայտնվեցին մեղադրյալի աթոռին»,- 18 արդարների գործով նիստում նման հարցադրում արեց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի պաշտպան Տաթև Սողոյանը։
Նա նաև պատասխաններ հնչեցրեց. «Կարող է լինել նաև պատճառաբանություն, որ դատական դահլիճում կարող է 18 մարդ տեղավորվել և այն պատճառաբանությունը, որ այս մարդիկ ընտրված են հատուկ ներառականություն ապահովելու մտադրությամբ»։
Նա թվարկեց՝ մեղադրյալների ցանկում են զոհված զինծառայողի հայր, Հայաստանի ու Արցախի ԱԺ պատգամավորներ, բարձրաստիճան հոգևորական, բլոգեր, գործարար, ազատամարտիկ, կին քաղբանտարկյալ, հիվանդություն ունեցող երիտասարդ։
«Հանրությանն է ուղղված այս մեսիջը, որ այլևս քաղաքական հետապնդում հարուցելու համար ոչ միայն չկա կարմիր գիծը, նաև չկա բարոյական գիծը, պատրաստ են հետապնդում հարուցել ցանկացած անձի ուղղությամբ»,- ասաց Սողոյանը։
Փաստաբանը նշեց, որ ապօրինությունների շղթան իր անդրադարձն է ունենում հասարակության յուրաքանչյուր անդամի վրա։
Տաթև Սողոյանն ընդգծեց, որ տարբեր հարցերի պատասխանը տանելու է բոլորին դեպի այն համոզումը, որ այստեղ ահաբեկչության և իշխանությունy զավթելու նախապատրաստություն առկա չէ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում