Իմ մասին ասածները՝ աբսուրդի ժանրից են. Բագրատ Սրբազան
Կարդացեք նաև
18 արդարների գործով դատական նիստին Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, անդրադառնալով քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին այն հայտարարությունը, որ «ես ասել եմ՝ իր ձեռքով գրված, նկատի չեմ ունեցել իր ձեռքով գրված, իրենք խումբ են», ասել է․ «Այս գործի հիմնական իմաստը՝ ահաբեկչության ծրագիրն է, քննչական կոմիտեի նախագահի ասած պլանը։ Հիմա թող բերի ու փաստի, որ գրված է խմբից մեկի ձեռքով։ Դա էլ չի կարող անել։ Ինչ վերաբերում է նրան, որ ինձ չի վերաբերվում իր ասածը, դա արդեն աբսուրդի ժանրից է, դարակազմիկ հայտարարություն է։
Պատվարժան դատարան, մեղադրողներ, եթե հասկանում եք այս աշխարհացունց, դարակազմից հայարարությունը, մեզ էլ բացարեք հասկանանք։
Թե քննչական կոմիտեի ղեկավարը, թե գլխավոր դատախազը, հույս ունեմ, կգան դատարան որպես վկայի կարգավիճակով ներգրավված, այլապես մոտ ապագայում կգան որպես մեղադրյալներ»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում