Միացյալ Նահանգները մշտական օդային պարեկություն են իրականացնում Իրանի սահմանների մոտ

Միացյալ Նահանգները մշտական օդային պարեկություն են իրականացնում Իրանի սահմանների մոտ

Ամերիկյան կործանիչները շուրջօրյա պարեկություններ են իրականացնում Մերձավոր Արևելքի՝ Իրանին հարակից շրջաններում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։

Օդային գործողություններում ներգրավված են ցամաքային տեղակայման F-16 և F-35A կործանիչներ ու անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև ավիակիրների տախտակամածին հերթապահող F/A-18 Super Hornet կործանիչներ և ռադիոէլեկտրոնային պայքարի EA-18G Growler ինքնաթիռներ, որոնք առաքելություններ են իրականացնում Հորմուզի նեղուցի շրջանում։ Թռիչքների տևողությունն ապահովում են Մերձավոր Արևելքի բազաներից օդ բարձրացող լիցքավորող ինքնաթիռները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում