Ադրբեջանը ԵԱՀԿ Մինսկի խմբին շրջանցելու փորձեր է կատարում

Ադրբեջանը, անտեսելով ղարաբաղյան հակամարտությունում մշտապես սադրող կողմ լինելու փաստը, հիմնախնդի չկարգավորվածության մեջ կրկին սկսել է մեղադրել է ԵԱՀԿ Մինսկի խմբին:

Այս մասին հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը` մեղադրելով Մինսկի խմբի միջնորդական առաքելությանն անգործության մեջ:

«Ինչու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չեն կարող հաջող քայլեր ձեռնարկել: Պատճառն այն է, որ համանախագահներն անտեսում են միջզգային իրավունքը»,- հայտարարել է Մամեդովը: Նա նշել է, որ եթե դեպքերի զարգացումը հետագայում էլ նման կերպ ընթանա, «միգուցե արդեն ադրբեջանական կողմն իր ուժերով փորձի կարգավորել խնդիրը»` պնդելով, թե դա Ադրբեջանի իրավունքն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում