Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է. Ժաննա Ալեքսանյան
Կարդացեք նաև
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը գրել է․ «Մահվան սարսափելի պատմություն, ավելի շուտ սարսափելի մահվան նախընտրական պատմություն։ Նախընտրական պաստառը պոկելու համար ձերբակալված, ապա ոստիկանների կողմից այսօր առավոտյան ձերբակալվածների պահման վայրից Նուբարաշենի հոգեբուժարան տեղափոխված քաղաքացի Արմեն Հովհաննիսյանն ինքնասպան է եղել։
Նա մեղադրվում էր նախընտրական քարոզչությանը խոչնդոտելու մեջ։ Ըստ ոստիկանության «ձերբակալվածի մոտ նկատվել է հոգեկան անհավասարակշիռ վարքագիծ, ինչից հետո շտապօգնության բժշկի ցուցումով ձերբակալվածը ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն»:
Այսօր, ավելի ուշ Նուբարաշենի հոգեբուժարանից ՆԳՆ-ին հայտնել են, որ քաղաքացին ինքնասպանություն է գործել կախվելու միջոցով։ Սա ինչ է, որևէ մեկը lլրագրողներից կամ փաստաբաններից ունի տեղեկություն, թե մնալու ենք ոստիկանության հաղորդագրության հույսին»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում