Նիկոլը խոստովանեց՝ նոր տարածքներ է հանձնելու, բայց իրեն քվերկողներին վաղը նա մեղսակից է դարձնելու. Իշխան Սաղաթելյան

Նիկոլը խոստովանեց՝ նոր տարածքներ է հանձնելու, բայց իրեն քվերկողներին վաղը նա մեղսակից է դարձնելու. Իշխան Սաղաթելյան

«Նիկոլ Փաշինյանը երեկ խոստովանել է, ի պատասխան մի քաղաքացու հարցի, որ դեռ տարածքներ է հանձնելու՝ դրանք անվանելով ադրբեջանական անուններով։ Իրեն ձայն տված քաղաքացիներին դարձնելու է այս պետական դավաճանության մեղսակից», – այս մասին ասել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր և ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Նա արձանագրել է, որ իր և իր ընկերների կողմից հստակ հնչեցված երկու հարցերից մեկին, ի վերջո, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է, բայց քարոզարշավի ժամանակ՝ քաղաքացու հարցադրմանն իր պատասխան։

«Նիկոլը պատասխանեց ադրբեջանական տերմիններով, որ, այո՛, ադրբեջանական 3 տարածքներ վերադարձվելու են Ադրբեջանին, ու սկսեց իր հերթական կրուտիտները՝ սահմանազատում, սահմանագծում, Արծվաշեն… Պատկերացնո՞ւմ եք, ժողովո՛ւրդ, մարդը ուղիղ հայտարարում է Ադրբեջանի 3 տարածքներ հանձնելու մասին։ Պետական դավաճանության, պետական հանցագործության նման դեպք համաշխարհային պատմության մեջ երևի չկա, չկա աշխարհում նման մի դեպք, երբ վարչապետի թեկնածուն գա, իր ժողովրդին դիմի, ասի՝ ինձ տվեք քվե, որ գնամ հայրենիքից նոր տարածքներ հանձնեմ թշնամուն։ Եվ երբ մենք ասում էինք, ու այս ընթացքում, երբ ես այս հարցը հնչեցնում էի, իմ ընկերներից ու քաղաքացիներից շատերը կանխատեսում էին, որ կստի հետո, կհայտարարի, բայց հետո կտա, իսկ ես գիտեի, որ ինքը չի կարող հայտարարել, որ չի տալու, որովհետև ինքը Ալիևի հետ ունի ստորագրած գաղտնագիր, պարտավորություն և խոստում՝ օգնե՛ք, որ ընտրվեմ, որ հանձնեմ նոր տարածքներ, հետևաբար», – նկատել է Սաղաթելյանը։

Նա զգուշացրել է քաղաքացիներին․

«Սիրելի՛ հայրենակիցներ, պատկերացրեք, որ սրա վերընտրվելու դեպքում ինքն ասելու է, որ ինքը չի տվել, այլ ժողովուրդը, որովհետև ասել էր, որ տարածքներ է հանձնելու, և ժողովուրդը դրա համար իրեն մանդատ է տվել, ու դրանով ինքն իրեն ձայն տված քաղաքացիներին դարձնելու է այս պետական դավաճանության մասնակից և մեղսակից։ Այս տրամաբանությամբ ինքը փորձում էր հիմնավորել, թե դրանք ադրբեջանական տարածքներ են։ Վաղը մյուս օրը գալու է ասի՝ ո՞վ էր ասում, որ Սևանը հայկական է, ադրբեջանական անվանումները տալու է ու հանձնի, նույնը Տիգրանաշենը, նույն Սյունիքից նոր հատվածներ։ Հետևաբար սա Ալիևի խամաճիկն է, սա այլևս վաղուց Հայաստանի, հայ ժողովրդի, հայկական շահի հետ որևէ կապ չունի, և այս ամեն ինչի վերջը հունիսի 7-ին պետք է տանք», – եզրափակել է Իշխան Սաղաթելյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում