Ռուբիոն հայտարարել է, որ «Ազատություն» նախագիծը դադարեցվել է Պակիստանի խնդրանքով
Կարդացեք նաև
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն NBC News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Վաշինգտոնը ժամանակավորապես դադարեցրել է «Ազատություն» (Project Freedom) գործողությունը՝ Պակիստանի դիմումից հետո։
«Պակիստանցիներն ասացին․ «Եթե դուք դադարեցնեք «Ազատություն» նախագիծը, կարծում ենք՝ կկարողանանք համաձայնության հասնել»։ Մենք ընդառաջ գնացինք և համաձայնեցինք կանգնեցնել այն»,-նշել է Ռուբիոն։
Հիշեցնենք, որ մայիսի 4-ին ԱՄՆ-ը հայտարարել էր «Project Freedom» գործողության մեկնարկի մասին, որի շրջանակում ամերիկյան զինվորականները պետք է ուղեկցեին առևտրային նավերին Հորմուզի նեղուցում։
Արդեն մայիսի 6-ի գիշերը Դոնալդ Թրամփը Truth Social-ում գրել էր, որ գործողությունը «կարճ ժամանակով դրվում է դադարի վրա»՝ պարզելու համար, հնարավոր կլինի՞ ավարտին հասցնել և ստորագրել համաձայնագիր Իրանի հետ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում