Կայա Կալասը չի դիտարկվում որպես Ռուսաստանի հետ բանակցող․ Politico
Կարդացեք նաև
Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալասը փաստացի բացառել է իրեն որպես Մոսկվայի հետ հնարավոր բանակցողի թեկնածու, քանի որ նրա կոշտ հակառուսական դիրքորոշումը կարող է անընդունելի լինել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համար։ Այդ մասին գրում է Politico-ն։
«Ցավոք, նա ինքն իրեն դուրս է թողել թեկնածուների ցանկից»,-պարբերականին ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետներից մեկը։
Բրյուսելում այդ ընթացքում շարունակվում են քննարկումները՝ Ռուսաստանի հետ հնարավոր բանակցողի թեկնածության շուրջ։
Հնարավոր թեկնածուների թվում նշվում է Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը, սակայն եվրոպացի մի շարք պաշտոնյաներ նրան համարում են ոչ լավագույն ընտրություն՝ նախկին քաղաքական ձախողումների պատճառով։
Քննարկվում է նաև Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբբի թեկնածությունը, սակայն նրա կապը ՆԱՏՕ-ի հետ կարող է նվազեցնել Մոսկվայի հետաքրքրվածությունը։
Մեկ այլ հավանական թեկնածու է Իտալիայի նախկին վարչապետ Մարիո Դրագին, որը Եվրոպայում համարվում է հարգված և համեմատաբար չեզոք գործիչ, սակայն առայժմ չի հայտնել բանակցություններին մասնակցելու ցանկություն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում