Դատապարտում ենք արցախցիների նկատմամբ թիրախավորող և հանրային լարվածություն հրահրող գործելաոճը․ «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը»

Դատապարտում ենք արցախցիների նկատմամբ թիրախավորող և հանրային լարվածություն հրահրող գործելաոճը․ «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը»

«Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը» հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

«Խստորեն դատապարտում ենք հինգ դիմակավորված անձանց մասնակցությամբ անընդունելի տեսանյութն առիթ օգտագործելով՝ արցախցիների նկատմամբ թիրախավորող և հանրային լարվածություն հրահրող գործելաոճը։ Վարչապետն իր խոսույթում բազմիցս շեշտադրում է արցախյան բարբառը, ինչն անխուսափելիորեն հանգեցնելու է արցախցիների նկատմամբ ատելության ալիքի»,- ասված է հայտարարությունում։

Հիշեցնենք, ավելի վաղ իշխող կուսակցության հետ ասոցացվող civic.am–ում տեսանյութ էր տարածվել, որտեղ դիմակավորված անձինք սպառնում էին Նիկոլ Փաշինյանին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում