18.1 C
Yerevan

ԻԼԻՊ-ը մահապատժի է ենթարկում ադրբեջանցի հրամանատարներին

Նմանատիպ

Ադրբեջանի իշխանությունները փակել են Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը

Թեհրանը զուսպ է արձագանքել Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը փակելու...

Բելգորոդի մարզում հրետակոծության հետևանքով տուժածներ կան

Ռուսաստանի Դաշնության Բելգորոդի մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է,...

Փաշինյանը Թուրքիայում կմասնակցի Էրդողանի երդմնակալությանը

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի...

Իրաքի եւ Սիրիայի զավթած տարածքներում «Իլամական պետություն` խալիֆայություն» «հռչակած» «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորումն իր ամբողջականությունը պահպանելու համար մահապատժի է ենթարկել ներքին պառակտումներ թույլ տված անդամներին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով axar.az լրատվական կայքը, կազմակերպությունն օրերս ձերբակալել էր ծագումով ադրբեջանցի ռազմական վարժողներ Դայանաթ (Համզա Ազերի) եւ Ումեիր Ազերինին: ԻԼԻՊ-ին մոտ կանգնած աղբյուրներից կայքին հասած տեղեկություններով` Ումեիր Ազերինն արդեն մահապատժի է ենթարկվել, իսկ Համզա Ազերիի ճակատագիրը դեռեւս անհայտ է:

Նշվում է, որ ադրբեջանցի հրամանատարներին վերացնելու գլխավոր պատճառը ԻԼԻՊ-ի չեչեն հրամանատար Օմեր Շիշանիի հետ նրանց միջեւ եղած անձնական հակամարտությունն է: Կայքը նշում է, որ նման միջադեպերը ցույց են տալիս, որ ԻԼԻՊ ահաբեկչական կազմակերպությունը սկսել է ներսից մասնատվել:

Սիրիայում եւ Իրաքում կառավարական ուժերի դեմ իսլամիստական խմբավորումների մարտերում 2014 թ. ընթացքում սպանված Ադրբեջանի քաղաքացի մոջահեդների թիվն անցել է 150-ը: Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Սիրիայում ապստամբների կողմից նախագահ Բաշար Ասադի դեմ կռվում են մեծ թվով Ադրբեջանի քաղաքացիներ, իսկ Սիրիայում ամբողջ պատերազմի ընթացքում ոչնչացվել են 300-ից ավելի ադրբեջանցիներ: 2013 թ. մայիսին Սիրիայում կռվող ադրբեջանցիները հանդես էին եկել հերթական տեսադիմումով, որում հայրենակիցներին կոչ էին արել ջիհադ (պատերազմ հանուն հավատի) կատարել Սիրիայում:

spot_imgspot_img