Լսի՛ր Նիկոլ, դու մեր ժողովրդին պետք ես ողջ և առողջ. Իշխան Սաղաթելյան
Կարդացեք նաև
Ֆեյսբուքյան ուղիղ եթերում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, անդրադառնալով համացանցում տարածված մի տեսանյութի, որին հղում անելով՝ Նիկոլ Փաշինյանը սպառնալիքներ է հնչեցնում, մեղադրում ընդդիմությանն այն պատվիրելու մեջ, նշել է․ «Այս մարդու մոտ բան չի փոխվել, վաղուց վառված ձեռագիր է. հենց նեղն է ընկնում, ինքն իր դեմ ահաբեկչության, սպանության փորձի բեմադրության է կազմակերպում։ Վստահաբար, ինքն է պատրաստել։
Սա մի նպատակով է արվում՝ վախ սերմանել ժողովրդի մեջ ու դրանով արդարացնել ընդդիմության նկատմամբ իր ապօրինի քայլերը, ձերբակալությունները, երկրի սահմանադրական կարգի տապալումը։
Լսի՚ր Նիկոլ, դու մեր ժողովրդին պետք ես ողջ և առողջ, մենք ամեն ինչ անելու ենք քո անվտանգությունն ապահովելու համար, որովհետև կենդանի ես պետք, որպեսզի դատարաններում պատմես՝ ինչու հանձեցիր Արցախը, շուրջ 5000 մարդու պահվան պատճառ դարձար, ովքեր են եղել քո մեղսակիցները։
Վերջացրու այդ ներկայացումդ, այս ճանապարհով հաջողության չես հասնի։
Ինչ վերաբերում է դիմակներով թաքնված, թռած… չես հասկանում, որ արդեն քեզ Հայաստանի ամեն մի ծառի, թփի տակ բռնում են ու քո ճակատին ասում են՝ դու ով ես՝ դու հայրենքի դավաճան ես, հող հանձնող ես, ուզում ես ընտրվես, որ հայրենիքից նոր տարածքներ հանձնես»,- ասում է Սաղաթելյանը։
Նա նաև դիմում է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին.
«Փողոցում պարելու փոխարեն թող զբաղվի հոգեկան հիվանդի առողջության հարցերով։ Այս հիստերիան հավանաբար պայմանավորված է նրանով, որ ծանոթ է սոցիոլոգիական նոր հարցումներին, գիտի՝ իշխանությանը քիչ է մնացել։ Առողջությամբ զբաղվող անձինք պետք է սա նկատի ունենան, դեղերի դոզան ավելացնեն։
Սրա հիստերիան խոսում է դրա մասին, որ ամեն ինչ ճիշտ ընթացքով է գնում»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում