Տաշիրում նախօրեին Սուրեն Պապիկյանի արարքը «ստուկաչություն» են որակում. «Հրապարակ»

Տաշիրում նախօրեին Սուրեն Պապիկյանի արարքը «ստուկաչություն» են որակում. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Տաշիրում նախօրեին Սուրեն Պապիկյանի արարքը «ստուկաչություն» են որակում, եւ այն բացասական մեծ ազդեցություն է թողել մինչ այդ իշխանության մեջ համեստ եւ կիրթ մարդու տպավորություն թողած պաշտպանության նախարարի հեղինակության վրա։

Պապիկյանի ցուցումով, հիշեցնենք, բերման են ենթարկվել եւ ձերբակալվել 10 տաշիրցի, որոնք Սամվել Կարապետյանի աջակիցներն են եւ այդ պահին քարոզարշավ անելիս են եղել, բայց Պապիկյանը համարել է, որ խոչընդոտում են իրենց հավաքին` փակել են իրենց ճանապարհը, ու հրահանգել է ոստիկանությանը` նրանց բերման ենթարկել։

Մեզ ասացին, որ Սամվել Կարապետյանի թիմում ի սկզբանե հակված են եղել իրենց համերկրացուն՝ լոռեցի Պապիկյանին խնայել։ Դա նկատելի եղավ նաեւ Նարեկ Կարապետյանի արձագանքից. «Սուրեն ջան, դու գյուղի նորմալ տղա ես, մի արա»: Սակայն կիրակի օրվա միջադեպից հետո մեզ ասացին, որ անգամ Պապիկյանի մերձավորներն են հիասթափվել նրա պահվածքից։

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում