ԱՄՆ-ը լրջորեն քննարկում է Կուբային հարվածներ հասցնելու հնարավորությունը․ Politico
19/05/2026 17:02
Կարդացեք նաև
ԱՄՆ-ի վարչակազմը լրջորեն քննարկում է Կուբաին հարվածներ հասցնելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է Politico-ն՝ հղում անելով բարձրաստիճան պաշտոնյայի և իրազեկ աղբյուրի։
Պարբերականի տվյալներով՝ Դոնալդ Թրամփը և նրա վարչակազմը դժգոհ են, որ Հավանայի նկատմամբ ճնշման քաղաքականությունը չի տալիս ակնկալվող արդյունքները։
Աղբյուրների փոխանցմամբ՝ Վաշինգտոնում քննարկվում են տարբեր սցենարներ՝ սկսած սահմանափակ ավիահարվածից՝ ուժի ցուցադրման և ճնշման նպատակով, մինչև լայնածավալ ներխուժում՝ Կուբայում իշխանափոխության հասնելու համար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում