Զախարովան Իրանի միջուկային օբյեկտների ռմբակոծությունը համարել է համաշխարհային ողբերգություն

Զախարովան Իրանի միջուկային օբյեկտների ռմբակոծությունը համարել է համաշխարհային ողբերգություն

ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտների ռմբակոծությունները գրեթե հանգեցրին համաշխարհային ողբերգության, և սարսափելի է, որ ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։

«ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտների ռմբակոծությունները, որոնք գտնվում են ՄԱԳԱՏԷ-ի պաշտպանության ներքո, գրեթե հանգեցրին համաշխարհային ողբերգության՝ անդառնալի հետևանքներով։ Սարսափելի է, որ այս ոճրագործությունը կատարողները ոչ միայն պատասխանատվություն չեն զգում, այլև շարունակում են վախեցնել Թեհրանին նոր ռմբակոծություններով՝ իրենց սկսածն ավարտին հասցնելու համար», – գրել է Զախարովան՝ նախարարության կայքում հրապարակված մեկնաբանության մեջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում