Վաշինգտոնն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները

Վաշինգտոնն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել իրանական բորսայի, մի շարք երկրներում գործող կեղծ ընկերությունների և 19 նավերի նկատմամբ, որոնք մեղադրվում են իրանական նավթի և նավթաքիմիական արտադրանքի փոխադրման մեջ։

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է կիրառել Իրանում գործող Amin Exchange բորսայի, ինչպես նաև այն ընկերությունների դեմ, որոնք, ըստ Վաշինգտոնի, Արաբական Միացյալ Էմիրություններում, Թուրքիայում և Հոնկոնգում գործել են իրանական բանկերի անունից։

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ «Իրանի ստվերային բանկային համակարգը նպաստում է ահաբեկչական նպատակներով միջոցների անօրինական փոխանցմանը»։

Պատժամիջոցների ցանկում ընդգրկվել են նաև մի շարք նավեր, այդ թվում՝ Բարբադոսի դրոշի ներքո գործող Great Sail տանկերը, Պալաուի դրոշով Ocean Wave տանկերը և Պանամայի դրոշով քիմիական նյութեր ու նավթ տեղափոխող Swift Falcon տանկերը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում