Թուրքիան չի դադարեցրել Բաքու-Թբիլիսի-Կարսի շինարարությունը

Բաքու-Թբիլիսի-Կարս երակաթուղու շինարարությունը ընթանում է ամբողջ ծավալով: Ինչպես տեղեկացնում է Տրենդ գործակալությունը, այդ մասին հայտարարել է Թուրքիայի հաղորդակցության նախարարը:

Թուրքիայի տրանսպորտի նախարարությունը հերքել է այն տեղեկատվությունը, որ Բաքու-Թբիլիսի-Կարսի թուրքական հատվածում դադարեցվել է շինարարությունը: Բացի այդ թուրքական կողմը հավաստում է, որ ներկա պահին ավարտին է հասցվել նախատեսված աշխատանքի 83 տոկոսը:

«Սպասվում է, որ շինարարությունը ավարտին կհասցվի 2015թ-ին և ձգձգումներ չեն կանխատեսվում է»,- նշվել է նախարարությունում:

Օրերս թուրքական լրատվամիջոցները տեղեկատվություն էին տարածել, որ իրենց երկրի տարածքում Բաքու-Թբիլիսի-Կարսի շինարարությունը դադարեցված է:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում