27.1 C
Yerevan

ԵԽ-ում եվրասկեպտիկները քննարկում են նախաձեռնել Յունկերին անվստահություն հայտնելու շուրջ

Նմանատիպ

Թուրքիայում այսօր նախագահական ընտրությունների 2-րդ փուլն է

Թուրքիայում տեղական ժամանակով ժամը 08:00-ին բացվել են ընտրատեղամասերը նախագահական...

Կոսովոյում փոխհրաձգության ընթացքում 5 ուժային է տուժել

Կոսովոյի հյուսիսում ցուցարարների հետ բախումների հետևանքով տուժել է 5...

Էրդողանը կհաղթի ընտրությունների երկրորդ փուլում․ Սոցհարցումներ

Թուրքիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլին ընդառաջ սոցհարցում իրականացնող կազմակերպությունները...

Եվրախորհրդարանում եվրասկեպտիկների «Եվրոպան՝ հանուն ազատության եւ ժողովրդավարության « (EFDD) խմբակցությունը նախաձեռնել Է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերին անվստահություն հայտնելու հարցի քննարկումը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Խմբակցությունը կարողացել Է հավաքել Եվրախորհրդարանի պատգամավորների 76 ստորագրություն, ներառյալ EFDD-ի անդամների 44, ինչպես նաեւ դրա կազմի մեջ չմտնող 32 պատգամավորների ստորագրությունները: Այս մասին ասված Է Մեծ Բրիտանիայի անկախության կուսակցության (UKIP) կայքում, որը խմբակցության մաս կազմող կուսակցություններից մեկն Է:

Ստորագրահավաքի պատճառ Է դարձել Լյուքսեմբուրգի բանկերի միջոցով հարկերի վճարումից միջազգային ընկերությունների խուսափման կոռուպցիոն սխեմաների հետ կապված սկանդալը:

Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնից Ժան Կլոդ Յունկերին հեռացնելու համար անհրաժեշտ Է, որ Եվրախորհրդարանի անդամների (751 մարդ) ավելի քան 60 տոկոսը քվեարկի նրա պաշտոնանկության օգտին:

Ավելի վաղ Լրագրողների միջազգային կոնսորցիումը (ICIJ) հայտնել Է, որ ավելի քան 300 անդրազգային ընկերություններ, ներառյալ PepsiCo-ն, Apple-ը, Deutsche Bank-ը, կարողացել են հարյուր միլիարդավոր դոլարներ անցկացնել Լոուքսեմբուրգի միջոցով եւ ըստ որում պահպանել միլիարդավոր դոլարների հարկեր: Լյուքսեմբուրգի իշխանությունները ժխտում են միջազգային կորպորացիաների հետ «արտոնյալ պայմաններով» հարկերի գանձման «գործարքների» կնքումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

spot_imgspot_img