ՌԴ-ն Ադրբեջանի միջազգային բանկին մեղադրել է փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման համար

Ռուսաստանի կենտրոնական բանկը վարչական պատասխանատվության է ենթարկել «Ադրբեջանի միջազգային բանկ-Մոսկվա» ԲԲԸ բանկին` փողերի լվացման մասին օրենքը խախտելու համար: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայում են Ռուսաստանի ԿԲ-ի կայքում տեղադրված նյութերը:

Ադրբեջանի միջազգային բանկը խախտել է օրենքի` «Հանցագործ ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման (լվացման) հակազդեցության մասին օրենսդրության պահանջների չկատարում եւ ահաբեկչության ֆինանսավորում» հոդվածը:

Ռուսաստանի կենտրոնական բանկը նախազգուշացում է հայտարարել: Համապատասխան որոշումը ուժի մեջ է մտել 2014 թվականի նոյեմբերի 7-ին:

«Ադրբեջանի միջազգային բանկ-Մոսկվա» ԲԲԸ բանկը, որը հիմնադրել է Ադրբեջանի միջազգային բանկը, կազմավորվել է 2001 թվականի հունվարի 24-ին: Նրա հիմնադիր կապիտալը կազմում է 2,11 մլրդ ռուբլի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում