Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը հանդիպել է գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի հետ՝ նրան առաջարկելով վնասվաք ստացած կիսապաշտպան Լուկա Մոդրիչի փոխարն հիմնական կազմում խաղալու հնարավորություն տալ Ասյեր Իլյարամենդիին։
Իտալց մասնագետն ավելի հակված է մադրիդցիների հիմնական կազմ վերադարձնելու Սամի Խեդիրային, սակայն դա ակումբի քաղաքականության հետ այնքան էլ չի համընկնում, գրում է «Marca»-ն։
Խեդիրան վերջին տարում բազմիցս մերժել է ՄՌեալի»՝ պայմանագիրը երկարաձգելու առաջարկները և հունիսին ազատ գործակալի կարգավիճակ կստանա։ Սակայն ոչ ակումբը, ոչ մարզիչը մտադիր չեն բաց թողնել Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստին, թեև նա կարող է արդեն հունվարից պայմանավորվել այլ ակումբի հետ։
Հիշեցնենք, որ Մոդրիչը վնասվածք էր ստացել Խորվաթիայի հավաքականի՝ Իտալիայի դեմ խաղում, ինչի պատճառով երեք ամիս բաց կթողնի։