Իրանի նախազգուշացումը կարող է հանգեցնել միջտարածաշրջանային պատերազմի․ Sky News
Կարդացեք նաև
Sky News-ը, անդրադառնալով Իրանի կողմից հնչեցված միջտարածաշրջանային պատերազմի վտանգի մասին նախազգուշացմանը, նշել է, որ ամենահավանական զարգացումներից մեկը կարող է լինել Իրանի կողմից իր դաշնակից ուժերի՝ Եմենի հութիների ակտիվացումը։
Լրատվամիջոցի գնահատմամբ՝ Թեհրանը կարող է հութիներին ստիպել փակել ռազմավարական նշանակություն ունեցող Բաբ էլ-Մանդեբի նեղուցը, որը գտնվում է ծոցի մյուս հատվածում և կարևոր դեր ունի միջազգային ծովային առևտրի ու նավագնացության համար։
Վերլուծաբանների կարծիքով՝ եթե միաժամանակ սահմանափակվի ինչպես Հորմուզի, այնպես էլ Բաբ էլ-Մանդեբի նեղուցների գործունեությունը, և Իրանը կարողանա վերահսկողություն պահպանել այդ ուղիների նկատմամբ, դա լուրջ ճնշում կգործադրի ԱՄՆ-ի վրա։
Նշվում է, որ նման իրավիճակում Վաշինգտոնը ստիպված կլինի իր ռազմական ռեսուրսների զգալի մասը կենտրոնացնել հութիների դեմ գործողությունների վրա՝ փորձելով թուլացնել տարածաշրջանային ճնշումը և ապահովել ծովային հաղորդակցության անվտանգությունը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում