Եթե չենք ուզում, որ մեզ խաբողները շարունակեն Ալիևի ֆանտազիաները իրագործել, գնացե’ք քվեարկության․ Տաթևիկ Հայրապետյան

Եթե չենք ուզում, որ մեզ խաբողները շարունակեն Ալիևի ֆանտազիաները իրագործել, գնացե’ք քվեարկության․ Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․ «Եթե չենք ուզում մեր փոխարեն Ալիևը որոշի, ուրեմն պետք է հունիսի 7-ին անպայման գնալ քվեարկության։

Եթե չենք ուզում, որ Ալիևի կամքով մեր երկրում սահմանադրություն փոխվի, ուրեմն պետք է հունիսի 7-ին անպայման գնալ քվեարկության։

Եթե չենք ուզում, որ մեր պետության դեմ անպատիժ զավթողական ծրագրեր առաջ մղվեն, ուրեմն պետք է հունիսի 7-ին անպայման գնալ քվեարկության։

Եթե չենք ուզում, որ Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավը ու ասպատակությունները շարունակվեն, ուրեմն հունիսի 7-ին անպայման գնալ քվեարկության։

Եթե չենք ուզում, որ Հայաստան-Վրաստան, Հայաստան-Իրան միջպետական ճանապարհները վտանգվեն, ուրեմն հունիսի 7-ին անպայման գնալ քվեարկության։

Եթե չենք ուզում, որ հատուկ ջոկատային ադրբեջանցիները գան ու մեր երկրում բախումներ հրահրեն, ուրեմն հունիսի 7-ին անպայման գնալ քվեարկության։

Եթե չենք ուզում մեր երկրում վախենալ Արցախ բառն ասելուց, Արցախում տեղի ունեցածից խոսելուց, ուրեմն հունիսի 7-ին անպայման գնալ քվեարկության։

Եթե չենք ուզում մեր երկրում վախենալ Հայոց Ցեղասպանության մասին խոսելուց, ուրեմն հունիսի 7-ին անպայման գնալ քվեարկության։

Եթե չենք ուզում, որ Բաքվում որոշեն, թե մենք որ սարին պետք է նայենք, ուրեմն հունիսի 7-ին անպայման գնալ քվեարկության։

Եթե չենք ուզում, որ մեր երկրում ազգային արժանապատվություն ու հիշողություն ունենալը դառնա ազատությունից զրկվելու կամ երկրից հեռանալու հարց, ուրեմն հունիսի 7-ին անպայման գնալ քվեարկության։

Եթե չենք ուզում, որ մեզ ութ տարի խաբող, գցողները, որոնք վերջում ընդամենը դարձան Ալիևի թեկնածուները, շարունակեն Ալիևի ֆանտազիաները իրագործել՝ ընդդեմ Հայաատանի, ուրեմն հունիսի 7-ին անպայման գնալ քվեարկության։

Այս ամենը բնավ չափազանցություն չի։ Սրա մասին պարզ ու ակնհայտ խոսում են արդեն հենց Ալիևի մարդիկ՝ «Քանդենք պետությունը» կուսակցության ներկայացուցիչները, իսկ դա կանխելու ուղին մեկն է՝ հունիսի 7-ին անպայման գնալ քվեարկության»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում