Իրանի ՊՆ ներկայացուցիչը հայտարարել է «Ռամադանի պատերազմի» ընթացքում գրանցված ռազմական հաջողությունների մասին
Կարդացեք նաև
Իրանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ «Ռամադանի պատերազմի» ընթացքում Իրանը ձեռք է բերել նոր տեխնոլոգիաներ, որոնց շնորհիվ հնարավոր է դարձել խոցել շուրջ 210 «թշնամական թիրախ»։
Նրա խոսքով՝ ռազմական տեխնիկայի և մարտավարության ոլորտում Իրանի ձեռքբերումներն այս պատերազմում զգալիորեն գերազանցել են նախորդ հակամարտությունների փորձը։
«Ռամադանի պատերազմի ընթացքում մեր տեխնիկական և տակտիկական նվաճումները շատ ավելի առաջադեմ էին, քան նախկինում»,-նշել է նա։
Իրանի ՊՆ ներկայացուցիչը նաև անդրադարձել է, այսպես կոչված, «Տասներկուօրյա պատերազմին»՝ նշելով, որ այդ ժամանակ հակառակորդի խոցված կործանիչների թիվը «ձեռքի մատների չափ էր», մինչդեռ այժմ Իրանը, իր խոսքով, հասել է այնպիսի տեխնոլոգիական մակարդակի, որը թույլ է տվել խոցել մոտ 210 թիրախ։
Նա հավելել է, որ, ըստ իրանական կողմի գնահատականների, հակառակորդին հասցված վնասը միայն այս ուղղությամբ գերազանցել է 7 միլիարդ դոլարը։
Պաշտոնյան ընդգծել է, որ այդ արդյունքները ձեռք են բերվել «Աստծո օգնությամբ» և Իրանի ռազմական կարողությունների զարգացման շնորհիվ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում