Իրանի գերագույն առաջնորդի որդի Մոջթաբա Խամենեին Իսրայելի վերաբերյալ կոշտ հայտարարություն է արել՝ այն անվանելով «քաղցկեղային ուռուցք», որի «վախճանը մոտ է»։
Նրա հայտարարությանը պատասխանել է Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը՝ սոցցանցերում գրելով․
«Ծանոթ է հնչում։ Հիշում եմ՝ նման ազգանունով մեկ ուրիշ մարդ մշտապես նույնն էր ասում։ Ի դեպ, որտե՞ղ ես դու հիմա»։
Սաարի գրառումը լայն արձագանք է ստացել սոցիալական հարթակներում՝ դիտարկվելով որպես սուր հեգնական պատասխան իրանական կողմի հայտարարություններին։