Փաշինյանը կիսում է Բրյուսելի մոտեցումները, նույնացվում բրյուսելյան բյուրոկրատիայի հետ․ Մարիա Զախարովա
Կարդացեք նաև
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հավանաբար, կիսում է Բրյուսելի այն մոտեցումները, որոնք, նրա խոսքով, ուղղված են քաղաքացիների կյանքի վատթարացմանը, եթե իրեն նույնացնում է Եվրամիության և բրյուսելյան բյուրոկրատիայի հետ։
«Հիշո՞ւմ եք, որ բրյուսելյան բյուրոկրատիայի հիմնական, ինչպես հիմա հասկանում ենք, գործնական նպատակը այն է, որ իրենց երկրների ու միության քաղաքացիները ավելի վատ ապրեն, ոչ թե ավելի լավ։ Եթե Նիկոլ Վովայի Փաշինյանն իրեն ասոցացնում է հենց բրյուսելյան բյուրոկրատիայի հետ, ապա, հավանաբար, ընդունում է նաև այդ մոտեցումները», — Sputnik ռադիոյի եթերում ասել է Զախարովան։
Նա ընդգծել է, որ, ի տարբերություն Եվրամիության, ԵԱՏՄ-ում համագործակցությունը քաղաքականացված չէ և կառուցվում է փոխադարձ հարգանքի ու հավասարության հիման վրա՝ ազատ շուկայի, ազնիվ մրցակցության և օրինականության սկզբունքներով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում