Ավելի քան 16 երկրի ներկայացուցիչներ Երևանում քննարկել են կապիտալի շուկաների ապագան

Ավելի քան 16 երկրի ներկայացուցիչներ Երևանում քննարկել են կապիտալի շուկաների ապագան

Երևանում անցկացվել է Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) 25-ամյակին նվիրված միջազգային համաժողովը, որը մեկ հարկի տակ համախմբել է ավելի քան 16 երկրներից ժամանած բորսաների, կենտրոնական դեպոզիտարիաների, ներդրումային կառույցների և կարգավորող մարմինների ներկայացուցիչների։

Համաժողովի բացմանը մասնակցել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ով ընդգծել է կապիտալի շուկայի զարգացման կարևորությունը երկրի տնտեսական աճի և ներդրումային միջավայրի ամրապնդման տեսանկյունից։

Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը նշել է, որ բորսայի 25-ամյակը ոչ միայն անցած ճանապարհի գնահատման, այլև ոլորտի զարգացման նոր ռազմավարություն ձևավորելու հնարավորություն է։ Նրա խոսքով՝ վերջին քառորդ դարի ընթացքում AMX-ը դարձել է Հայաստանի ֆինանսական համակարգի կարևոր ենթակառուցվածք՝ ներդնելով ժամանակակից տեխնոլոգիական լուծումներ և ընդլայնելով միջազգային համագործակցությունը։

Համաժողովի ընթացքում ելույթներով հանդես են եկել նաև Մարտին Գալստյանը և Դավիթ Թավադյանը։ Քննարկումների առանցքում են եղել կապիտալի շուկաների զարգացումը, տարածաշրջանային ինտեգրումը, թվային տեխնոլոգիաները, բլոկչեյնը, ակտիվների տոկենիզացիան և ֆինթեք լուծումների կիրառման հեռանկարները։

Համաժողովի կարևոր արդյունքներից էր Հայաստանի և Ղազախստանի ֆոնդային բորսաի միջև համագործակցության հուշագրի ստորագրումը, ինչպես նաև Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի և միջազգային գործընկերների միջև մի շարք ռազմավարական համաձայնագրերի կնքումը։

Միջոցառման շրջանակում տեղի է ունեցել նաև ամենամյա AMX Awards մրցանակաբաշխությունը, որի ընթացքում 12 անվանակարգերում պարգևատրվել են կապիտալի շուկայի զարգացման գործում նշանակալի ներդրում ունեցած կազմակերպություններն ու մասնագետները։

Մանրամասները՝ տեսանյութում.

Հետևեք մեզ նաև Telegram-ում