Ռոնալդինյոն և «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը հանդես կգան համագործակցությամբ
Կարդացեք նաև
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի հրավերով Հայաստան է ժամանել աշխարհահռչակ ֆուտբոլիստ, Ֆիֆայի «Ոսկե գնդակի» տիտղոսակիր Ռոնալդինյոն։ Լեգենդար բրազիլացին և «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը հանդես կգան միջազգային համագործակցությամբ։
Ռոնալդինյոն օրերս այցելել է ընկերության գլխամասային գրասենյակ, խմբի գլխավոր գործադիր տնօրեն Վահագն Բադալյանի, համահիմնադիրներ Ռոման և Առնո Բադալյանների ուղեկցությամբ ծանոթացել բրենդների գործունեությանը։
Վահագն Բադալյանի խոսքով՝ համաշխարհային լեգենդի հետ համագործակցությունը միջազգային շուկայում մեծացնելու է հայկական արտադրանքի ճանաչելիությունը․ ««Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի անունից ուրախ եմ ողջունել Ռոնալդինյոյին, ում հետ կնքելու ենք պայմանագիր, որի շրջանակներում համագործակցելու ենք մեր տարբեր բրենդների հետ», – ասել է նա։
Ֆուտբոլային աստղը հանդիպել է նաև երկրպագուների հետ, ստորագրել մարզաշապիկներ և քննարկել ընկերությունների խմբի հետ համատեղ ծրագրերը:
«Սա հրաշալի ընկերություն է։ Այստեղ ժամանելուցս ի վեր նկատում եմ բոլորի բարությունը, հարգանքն իմ նկատմամբ, իրապես հրաշալի է։ Հաշվի առնելով այն փաստը, որ այս ընկերությունը հայտնի է ամբողջ աշխարհում՝ շատ ուրախ եմ, որ գործակցելու առիթ ստեղծվեց»,- ասել է Ռոնալդինյոն։
Հավելենք, որ «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը ներկայացնում է մի շարք բրենդներ տեղեկատվական տեխնոլոգիաների ամենատարբեր ուղղություններում, որոնք կայուն ներկայություն են ապահովում նաև միջազգային հարթակներում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում