ՔՊ-ի համակիրների համար մեկ է. «Հրապարակ»
04/06/2026 08:28
Կարդացեք նաև
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանի իշխանության ներկայացուցիչների ու համակիրների մեծ մասը, սահմանամերձ Ոսկեպարից բացի, տներ ունեն նաեւ Իջեւանում, Երեւանում, Աբովյանում, Ռուսաստանում, այլ վայրերում։
Նրանք այնքան էլ չեն անհանգստանում, որ ԽՍՀՄ-ի ինչ-որ շրջանում անկլավ հանդիսացած, նախկինում ադրբեջանաբնակ Վերին Ոսկեպարի տարածքը Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանին կհանձնի, եւ այդ դեպքում կյանքը Ոսկեպարում կվատթարանա կամ անհնարին կդառնա, ու իրենք ստիպված կլինեն հեռանալ հայրենի գյուղից։
Նրանք ապրելու այլ հնարավորություններ ունեն եւ առանձնապես տարբերություն չեն տեսնում` Տավուշո՞ւմ կապրեն, թե՞ Կրասնոդարում կամ Աբովյանում:
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում