Իրանն ու ԱՄՆ-ը մոտ են միջnւկային հարցով համաձայնությանը. Ռաֆայել Գրոսսի
05/06/2026 16:41
Կարդացեք նաև
Իրանն ու ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցով համաձայնությանը.: Այս մասին հայտնել է ԱԷՄԳ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Ինչպես գիտեք, մենք ներկայիս գործընթացի կողմ չենք, սակայն առանձին կապեր ենք պահպանում երկու կողմերի հետ էլ։ Մեր զգացողությամբ՝ ԱՄՆ-ը և Իրանը կարծես թե, բավականին մոտ են համաձայնությանը, եթե խոսենք հենց միջուկային թեմատիկայի մասին»,- Վիեննայում լրագրողներին ասել է նա։
Գրոսսին հավելել է, որ մնացած հարցերն իր իրավասությունների մեջ չեն մտնում։
«Ուստի ես կասեի, որ միանգամայն իրական հավանականություն կա, որ առնվազն նման համաձայնություն ձեռք կբերվի, իսկ հետո կտեսնենք»,- հստակեցրել է նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում