Թեհրանը հերքել է, որ համաձայնել են հարստացված ուրանը արտահանել երրորդ երկիր․ Fars
05/06/2026 16:53
Կարդացեք նաև
Իրանը հերքել է պնդումները, թե համաձայնել է իր հարստացված ուրանի պաշարները երրորդ երկիր փոխանցելուն։ Իրանի բանակցային թիմին մոտ կանգնած աղբյուրը Fars լրատվական գործակալությանը հայտնել է, որ միջուկային ծրագրին վերաբերող հարցերը ներկայումս բանակցությունների օրակարգում չեն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ այս թեմայի քննարկումը հետաձգվել է մինչև բանակցային գործընթացի հաջորդ փուլը։
«Ուրանի պաշարները երրորդ երկիր փոխանցելը բանակցությունների ներկայիս փուլի օրակարգում չէ։ Միացյալ Նահանգները նախ պետք է ձեռնարկի մի շարք կոնկրետ և հստակ քայլեր։ Մի շարք կարևոր հարցերի շուրջ պետք է վերջնական համաձայնության հասնենք», – ընդգծել է աղբյուրը։
«Ալ Արաբիան» նախկինում հաղորդել էր, որ Իրանը համաձայնել է իր միջուկային նյութերը մեկ այլ երկիր փոխանցելուն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում