Մերկելը որոշել է հրաժարվել «արևելյան քաղաքականությունից»

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի` Ռուսաստանի ուղղված վերջին սուր հայտարարությունները կարող են վկայել Գերմանիայի արևելյան քաղաքականությունից հրաժարվելու և եվրոպական աշխարհաքաղաքական տարածությունում տեղի ունեցած էական փոփոխությունների մասին: Այդ մասին գրում է Le Mond թերթի գլխավոր խմբագիր Նատալի Նուգայրեդը:

Գերմանիան հետևում էր «արևելյան քաղաքականությանը» մի քանի տասնամյակ և դրանից հրաժարվել է կարող է հսկայական ազդեցություն թողնել Եվրոպայի արտաքին քաղաքական իրավիճակի վրա: Եթե դա կատարվի, Գերմանիայում Ռուսաստանի կողմնակիցները մեծ ճնշման տակ կհայտնվեն, իսկ եվրոպական բոլոր երկրները կհետևեն, թե ինչպես են փոխվում ոչ միայն ռուս-գերմանական, այլ նաև ամերիկա-գերմանական հարաբերությունները: Այս մասին Նուգայրեդը նշում է The Guardian-ում տպագրված հոդվածի մեջ:

Սիդենյում իր ճառի ժամանակ Անգելա Մերկելը խիստ քննադատել է ուկրաիանական հարցի վերաբերյալ Ռուսաստանի տեսակետը և հայտարարել է, որ Ռուսաստանն ընկալում է Ուկրաինային, որպես իր ազդեցության ներքո գտնվող պետության:

Սակայն Գերմանիայի Դաշնային Հանրապետությանն այնքան էլ հեշտ չի լինի միանգամից փոխել երկրի աշխարհաքաղաքական կուրսը, քանի որ քաղաքական շահերը բախվում են տնտեսական շահերի հետ: Ռուսաստանը Գերմանիայի համար մեկ եվրոպական առևտրային գործընկերն է:

Բացի այդ պետք է ակնկալել  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը, որ Գերմանիան ենթարկվում է ԱՄՆ-ի թելադրանքին, ինչը ցավագին կընդունվի Բեռլինի և Վաշինգտոնի վերջին լրտեսական սկանդալի ֆոնին:

Անխոս, գերմանական աշխարհաքաղաքականության հնարավոր փոփոխությունը կուրախացնի Լեհաստանին, մերձբալթյան երկրներին, ինչպես նաև Վրաստանին: Միևնույն ժամանակ Մերկելը հնաարվոր է լուրջ դիմակայության հանդիպի երկրի ներսում, ինչպես նա կբախվի Իտալիայի, Հունգարիայի և նույնիսկ Չեխիայի դժգոհությանը, ենթադրում է The Guardian-ը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում