ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր տեղամասերի արդյունքները
08/06/2026 10:02
Կարդացեք նաև
ԿԸՀ-ն այս պահի դրությամբ ամփոփել է 2005 ընտրատեղամասրի արդյունքներ։ Ըստ այդ արդյունքների, ՔՊ ցուցանիշը իջել է 50 տոկոսից։
1 միլիոն 476 հազար 916 ընտրողից 49,81 %-ն իր քվեն տվել է ՔՊ–ին, 23,29 %-ը` «Ուժեղ Հայաստանին», 9,94%-ը` «Հայաստան» դաշինքին, 4 %-ը` ԲՀԿ–ին։
Հիշեցնենք, որ ԿԸՀ նախնական տվյաներով, Հայաստանում հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրություններին ընտրելու իրավունք ունեցող 2 միլիոն 503 հազար 976 քաղաքացիներից մասնակցել է 1 միլիոն 476 հազար 597 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 58,97 %-ը։ Հայաստանում ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել էր ընդհանուր թվով 2005 տեղամասեր։
Հետևեք մեզ նաև Telegram-ում