Աբխազական երկաթուղու բացումը Վրաստանի կամքն է. ԱԳՆ

Վրաստանի տրանսպորտային և տարանցային կարողությունը այդ երկրի ինքնիշխան իրավունքն է, այդ պատճառով էլ ուրիշ ոչ-ոք իրավունք չունի իրականացանել նման ծրագրեր, ինչպիսին Աբխազիայի տարածքով Ռուսաստան-Վրաստան երկաթուղու վերաբացումն է:

Այդ մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Թամար Բերուչաշվիլին` մեկնաբանելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը:

Աբխազիայի ղեկավար Ռաուլ Հաջիմբայի հետ Սոչիում կայացած հանդիպման ժամանակ Պուտինը հայտարարել էր, որ Աբխազիան և Ռուսաստանը մեծ պոտենցիալ ունեն վերականգնելու Մոսկվա-Սուխումի-Թբիլիսի երկաթուղին:

«Որոշումը կկայցավի` ելնելով  միայն Վրաստանի շահերից, ոչ-ոք մեզ չի կարող իր պայմանները թելադրել», – նշել է Բերուչաշվիլին:

Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է Ռուսաստանի հարցերով վարչապետի ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն, Ռուսաստանի արտաքին գործերի առաջին փոխնախարար Գրիգորի Կարասինի հետ հանդիպման ժամանակ այդ հարցը չի բարձրացվել:

«Եթե ռուսական կողմը մեզ դիմի, մենք այդ հարցը կդիտարկենք` հաշվի առնելով վրացական պետության շահերը», – նշել նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում