Թուրքիան հույս ունի մեծացնել ռուսական գազի ներկրման ծավալները

Ռուսական գազի` Թուրքիա մատակարարումների ծավալներիկրճատումը կապված է տեխնիկական խնդիրների հետ, որոնք առաաջացել են Ռուսաստանում Այս մասին, ինչպես տեղեկացնում է Trend-ը`հղում կատարելով Kanal 7-ին, հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը: Նախարարի խոսքերով, Թուրքիան հույս ունի ավելացնել Ռուսաստանից ներկրվող գազի ծավալները տեխնիկական խնդիրների լուծումից հետո:

Ստամբուլում նոյեմբերի 20­ին անցկացված էներգետիկայի և էկոնոմիկայի հարցերով Ատլանտյան խորհրդի 6­րդ գագաթնաժողովում Յըլդըզը հայտարարել էր, որ Ռուսաստանից Թուրքիա մատակարարվող բնական գազի մատակարարումները 42 միլոն խմ­ից նվազել են 27­-28 միլոն խմ­ի:

Ռուսաստանը հանդիսանում է Թուրքիա գազի հիմնական մատակարարողը: Անցյալ տարի 26,7 միլիարդ խմ ռուսաստանյան գազ է մատակարարվել Թուրքիա: Ընթացիկ տարում ծրագրվում է Թուրքիա Ռուսաստանից մատակարարվող գազի ծավալները հասցնել մինչեւ 30 մլրդ խմ­ի:

Նոյեմբերի 19­ին Թուրքիան Ալժիրից գազ ներկրելու վերաբերյալ նոր պայմանագիր է կնքել, որի գործողության ժամկետը 10 տարի է:

Թուրքիան գազի ներկրման համաձայնագրեր ունի նաև Ադրբեջանի, Իրանի և Նիգերիայի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում