Ուկրաինական ճգնաժամը Գերմանիայի ուսերին է. Ֆյուլե

Ուկրաինայում առաջացած ճգնաժամի պատասխանատվությունն ընկած է Գերմանիայի կառավարության վրա: Այդ մասին հայտարարել է Եվրոպայի ընդլայնման հարցերով նախկին հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

Der Spiegel-ին տված հարցազրույցի ժամանակ չեխ քաղաքական գործիչը նշել է, որ ԵՄ-ի և Ուկրաինայի միջև ասոցացման համաձայնագրի ստորագրումը խափանվեց ոչ միայն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից գործադրվող ճնշման, այլև եվրոպական երկրների, այդ թվում Գերմանիայի ոչ վճռական պահվածքի պատճառով, որոնք հրաժարվեցին Ուկրաինայի առաջ բացել եվրոպական հեռանկարը:

«Չի կարելի Ուկրաինային, Մոլդովային և Վրաստանին ասել, որ ռուսական Մաքսային միությանն անդամակցելն անհամատեղելի է ԵՄ-ի հետ ասոցացման համաձայանգրի ստորագրման հետ և նրանց զրկել ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունից»,- հայտարարել է Ֆյուլեն:

Նա հիշեցրել է, որ 2013թ-ի աշնանը Գերմանիան և այլ եվրոպական երկրները հրաժարվեցին Ուկրաինայի և Արևելյան գործընկերության այլ գործընկերների առաջ բացել եվրոպական հեռանկարը:

«Փաստացի մենք ուկրաինացիներին ասեցինք, որ մենք ցավում ենք ձեր աշխարհագրական դիքի համար, սակայն մենք չենք կարող գնալ ոչ Արևելք, ոչ էլ Արևմուտք», – հաստատել է Ֆյուլեն` նշելով, որ դա իր մոտ խորը ցավի զգացողություն առաջացրեց:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում