ԱՄՆ-ն և Իրանը շարունակում են բանակցությունները՝ չնայած փոխադարձ հարվածներին․ CNN

ԱՄՆ-ն և Իրանը շարունակում են բանակցությունները՝ չնայած փոխադարձ հարվածներին․ CNN

Չնայած վերջին գիշերվա ընթացքում տեղի ունեցած փոխադարձ հարվածներին, ԱՄՆ-ն և Իրանը շարունակում են բանակցությունները՝ իրավիճակի դեէսկալացիայի և կարգավորման հնարավոր ուղիների շուրջ։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրի։

Աղբյուրի խոսքով՝ կողմերի միջև շարունակվող լարվածությունը և ռազմական էսկալացիան կարող էին լրջորեն վտանգել դիվանագիտական ջանքերը, սակայն բանակցային գործընթացը դեռևս չի դադարեցվել։

Հաղորդվում է, որ կողմերը փորձում են պահպանել հաղորդակցության ալիքները՝ չնայած իրավիճակի կտրուկ սրմանը, ինչը վկայում է, որ դիվանագիտական լուծման հնարավորությունը դեռևս ամբողջությամբ չի սպառվել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում