Իրանը՝ ԱՄՆ հարվածների մասին․ «հրադադարը դարձել է գրեթե անիմաստ»

Իրանը՝ ԱՄՆ հարվածների մասին․ «հրադադարը դարձել է գրեթե անիմաստ»

Իրանի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի վերջին հարվածները երկրի տարածքի ուղղությամբ՝ հայտարարելով, որ դրանք կասկածի տակ են դնում գործող հրադադարի ռեժիմի հետագա արդյունավետությունը։

Գերատեսչության հայտարարության մեջ նշվում է, որ վերջին ժամերին իրականացված «անօրինական և հանցավոր հարվածները» ոչ միայն կոպտորեն խախտում են միջազգային նորմերը, այլև «գրեթե անիմաստ են դարձնում» երկու ամսով հայտարարված հրադադարի ռեժիմը։

Թեհրանը նաև ընդգծել է, որ այս գործողությունների «ծանր հետևանքների պատասխանատվությունը ամբողջությամբ ընկնում է Միացյալ Նահանգների ղեկավարության վրա»՝ մեղադրելով Վաշինգտոնին իրավիճակի սրման և դիվանագիտական ջանքերի խաթարման մեջ։

Հայտարարությունը հնչում է ԱՄՆ-ի և Իրանի միջև շարունակվող լարվածության ֆոնին, երբ կողմերը միաժամանակ շարունակում են թե՛ ռազմական, թե՛ դիվանագիտական ազդակներ փոխանակել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում