Ընտրությունների գիշերը ծեծել են կալանավորներին․ «Հրապարակ»
12/06/2026 08:23
Կարդացեք նաև
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Մեր տեղեկություններով, ՔԿՀ-ներից մեկում ընտրությունների գիշերը ծեծի են ենթարկել կալանավորներին։ Եթե հիշում եք` առաջին տեղեկությունը ստացվեց կալանավայրերից, եւ պարզվեց, որ ՔՊ-ն մեծ թվերով պարտվել է ընդդիմությանը: Այն պահից, երբ լուրեր են տարածվել, որ «Քաղպայմանագիրը» հաղթանակ է տանում, խցերից սկսել են վիրավորական, հայհոյախառն արտահայտություններ հնչեցնել իշխող ուժի եւ Փաշինյանի հասցեին։ Դրանից ժամեր անց բանտի օպերներն անսպասելի մտել եւ ջարդել են ըմբոստացած բանտարկյալներին։
Նշենք, որ գրեթե բոլոր ՔԿՀ-ներում ՔՊ-ն իր արդյունքներով զիջել է ընդդիմադիրներին։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում