Թրամփը մեղադրել է Իրանին հնարավոր գործարքի վերաբերյալ կեղծ տեղեկություններ տարածելու մեջ

Թրամփը մեղադրել է Իրանին հնարավոր գործարքի վերաբերյալ կեղծ տեղեկություններ տարածելու մեջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոշտ քննադատության է ենթարկել Իրանին՝ հայտարարելով, որ Թեհրանի կողմից հրապարակված տեղեկությունները որևէ առնչություն չունեն կողմերի միջև քննարկված պայմանավորվածությունների հետ։

«Այն պայմանները, որոնք Իրանը արտահոսք է տվել կեղծ լուրերի միջոցով, ոչ մի ընդհանուր բան չունեն այն պայմանների հետ, որոնք գրավոր համաձայնեցվել են։ Այն, ինչ նրանք հայտարարել են, ներառյալ գործարքի վերաբերյալ իրենց թույլ և խղճուկ հայտարարությունը, որևէ կապ չունի իրականության հետ», – նշել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը  Իրանին անվանել է «շատ անազնիվ գործընկեր»՝ ընդգծելով, որ նրա կարծիքով Թեհրանի հետ բանակցություններում «բարեխիղճ գործելու» սկզբունքը բացակայում է։

Բացի այդ, Թրամփը հայտարարել է, որ նախորդ գիշեր իրանական անօդաչու թռչող սարքերի կողմից հարձակման փորձ է իրականացվել Հորմուզի նեղուցից դուրս եկող հնդկական նավերի նկատմամբ, որը, նրա խոսքով, ամբողջությամբ հետ է մղվել։

«Դա բացարձակապես անընդունելի է։ Նրանք պետք է ուշքի գան, և արագ», – ընդգծել է ԱՄՆ նախագահը։

Իրանական կողմը առայժմ չի արձագանքել Թրամփի հայտարարություններին

Հետևեք մեզ նաև Telegram-ում