Պատահական չէր, որ այդ օրը Տավուշում հեծանիվ էր քշում Նիկոլ Փաշինյանը, հավանաբար մի ծառի տակ պատահաբար հանդիպած կլինի Հաջիևի հետ. Իշխան Սաղաթելյան

Պատահական չէր, որ այդ օրը Տավուշում հեծանիվ էր քշում Նիկոլ Փաշինյանը, հավանաբար մի ծառի տակ պատահաբար հանդիպած կլինի Հաջիևի հետ. Իշխան Սաղաթելյան

«Ընտրությունների արդյունքները պաշտոնապես չհրապարակված՝ Հայաստան է ժամանում Ալիևի օգնականը և Դիլիջանում հանդիպում Արցախում ծնված- մեծացած ԱԽ քարտուղարի հետ և պաշտոնական հայտարարություն են տարածում, թե քննարկել են «Խաղաղության պայմանագիրը»,- ֆեյսբուքյան եթերում ասել է ԱԺ պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ շարունակելով.

«Ամենևին պատահական չէր, որ այդ օրը Տավուշում հեծանիվ էր քշում Նիկոլ Փաշինյանը, հավանաբար մի ծառի տակ պատահաբար հանդիպած կլինի Հաջիևի հետ»։

Սաղաթելյանը կարևորել է հարցերը, թե ինչ են քննարկել և պայմանավորվել և նկատեց, որ այդ հանդիպումից հետո Փաշինյանը հանդես է եկել երեք հայտարարությամբ։

«Դրանց բովանդակությունը հետևայալն էր՝ բռնելու եմ ընդդիմադիր ուժերին, ունեզրկելու եմ, բանտ եմ նստեցնելու, բոլորին շարքից դուրս եմ հանելու և ոչնչացնելու եմ։ Սա, ըստ էության, Ալիևի առաջ ստանձնած խոստում էր»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը և հավելեց, որ իրականում Փաշինյանն Ալիևին ասել է, որ այս պահին չի կարող կատարել խոստումներն ամբողջ ծավալով և նրանից ժամանակ է խնդրել ընդդիմադիր ազգային ուժերին ձերբակալելու, բայնտ նստացնելու, շարքից դուրս բերելու համար, որ կարողանա այդ իր տված խոտումները կատարել։

«Իհարկե, իր մուրազը, երազանքը և տված խոստումները փորը կմնան, բայց իրավիճակը հետևյալն է , այս հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե երկրի թիվ մեկ քաղաքական օրակարգն ընդդիմադիր քաղաքական միավորների ղեկավարներին ունեզրկելն է։

Լսի՛ Փաշինյան, երկրի թիվ մեկ օրակարգը երկրի անվտանգության հարցերն է, մեր երկրի տնտեսության խնդիրն է, որը դու կանգնեցրել ես կոլապսի առջև, քո կեղծած ընտրությունները, ոչ թե ընդդիմադիր քաղաքական ուժերի ղեկավարներին ձերբակալելը,-ասաց Սաղաթելյանը և հորդորեց Փաշինյանին ասել, թե ինչ է պայմանավորվել, արդյոք պատրաստվում է նոր տարածքներ հանձնել, ինչ ապօրինություններ է պատրաստվում անել, որպեսզի Սահմանադրությունը փոխի։

ՀՅԴ ներկայացուցիչը նկատեց որ նման ագրեսիվ քայլերով Փաշինյանը ցանկանում է ժողովրդի և քաղաքական ուժերի ուշադրությունը շեղել իսկական քաղաքական օրակարգից՝ անվտանգության հարցերից;

«Դու չունես լեգիտիմություն և մանդատ Ալիևին տված քո խոստումները կատարելու համար»,- եզրափակել է Սաղաթելյանը;

Հետևեք մեզ նաև Telegram-ում