Սիփան Փաշինյանը՝ Տավուշի մարզպե՞տ․ «Հրապարակ»

Սիփան Փաշինյանը՝ Տավուշի մարզպե՞տ․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Իջեւանյան իշխանական շրջանակներում խոսում են այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի մեծ եղբոր` Արտակի որդին` ԱԺ նախկին պատգամավոր Սիփան Փաշինյանը, նշանակվելու է Տավուշի մարզպետ։ Նա նախորդ գումարման պատգամավոր էր, որից հետո Ուկրաինայում զբաղվում էր գործարարությամբ, բայց նախընտրական քարոզչության շրջանում ժամանել էր Հայաստան` հորեղբոր վերընտրվելուն աջակցելու։

Նա անգամ մարզեր էր գնում, քարոզչություն անում, եւ մի գյուղում՝ տեսանյութերից մեկում հենց նրան էր գյուղացիներից մեկն ասում` ներողություն խնդրելով չի լինի, դրանով ձեր արածների հետեւանքները չեք մաքրի: Փաշինյանի դասընկեր, նրա ամուսնության քավոր Հայկ Ղալումյանը, հիշեցնենք, Տավուշի մարզպետ է աշխատում 2021թ․ ապրիլի 8-ից: Նա մայիսի 8-ից գտնվում էր նախընտրական արձակուրդում, ՔՊ-ի օգտին քարոզչություն էր անում։

Հունիսի 8-ից հետո Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում Հայկ Ղալումյանի ոչ մի որոշում չկա, նրա մասնակցությամբ որեւէ միջոցառում, ժողովի վերաբերյալ տեղեկատվություն զետեղված չեն։ Նա ՔՊ ընտրացուցակի 49-րդ համարն է, իսկ ՔՊ-ն 64 մանդատ է ստանում:

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում