ԿՀՎ տնօրենը կասկածի տակ է դնում Իրանի մտադրությունները գործարքի վերաբերյալ. Axios

ԿՀՎ տնօրենը կասկածի տակ է դնում Իրանի մտադրությունները գործարքի վերաբերյալ. Axios

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջոն Ռետկլիֆը կասկածներ է հայտնել նախագահ Դոնալդ Թրամփին Իրանի կողմից միջուկային համաձայնագիրը պահպանելու պատրաստակամության վերաբերյալ, հաղորդել է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Աղբյուրների համաձայն՝ Ռետկլիֆը Թրամփին և ԱՄՆ այլ բարձրաստիճան պաշտոնյաներին ասել է, որ ԱՄՆ հետախուզական գործակալությունների կողմից ստացված տեղեկատվությունը լուրջ կասկածներ է առաջացնում Թեհրանի կողմից միջուկային հարցում զիջումների գնալու պատրաստակամության վերաբերյալ։ Այս աղբյուրների համաձայն՝ Իրանի պաշտոնյաների միջև համաձայնագրի վերաբերյալ քննարկումները չեն համընկել միջնորդներին և Միացյալ Նահանգներին նրանց ասածների հետ։ Հետևաբար, կարելի է ենթադրել, որ Իրանի մտադրությունները չեն համընկնում համաձայնագրով ստանձնած պարտավորությունների հետ։

ԿՀՎ տնօրենն ԱՄՆ նախագահի թիմի միակ կասկածամիտը չէ։ Աղբյուրների համաձայն՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ու պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը մտահոգություններ են հայտնել ու հարցեր են տվել Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ։ Նրանց ընդդիմացել են փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, խաղաղապահ գործողությունների գծով նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Վիթկոֆֆն ու Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, որոնք պաշտպանել Թեհրանի հետ կնքված համաձայնագիրը։

Ամերիկացի պաշտոնյան ասել է, որ Վաշինգտոնը ակնկալում է 2-3 շաբաթվա ընթացքում կարծիք կազմել այն մասին, թե արդյոք Իրանը լուրջ է վերաբերվում ձեռք բերված համաձայնագրերի իրականացմանը։

Հունիսի 16-ին, երբ հարցրել էին Իրանի նկատմամբ վստահության մասին, Վենսը պատասխանել էր, որ ոչ մեկին չի վստահում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում