Իսրայելը վերջին պահին չեղարկել է Իրանի դեմ հարյուրավոր թիրախների վրա հարձակման ծրագրված գործողությունը․ Times of Israel

Իսրայելը վերջին պահին չեղարկել է Իրանի դեմ հարյուրավոր թիրախների վրա հարձակման ծրագրված գործողությունը․ Times of Israel

Իսրայելի ռազմաօդային ուժերի հրամանատար Օմեր Թիշլերը հայտնել է, որ Իրանի դեմ լայնածավալ օդային գործողությունը վերջին պահին դադարեցվել է՝ չնայած դրա ամբողջական պատրաստվածությանը։

Զինծառայողներին ուղղված իր ելույթում Թիշլերը նշել է, որ հունիսի 8-ի երեկոյան իսրայելական ավիացիան պատրաստ էր թռիչքի՝ Իրանի տարածքում հարյուրավոր թիրախների ուղղությամբ հարվածներ հասցնելու նպատակով։ Սակայն, նրա խոսքով, գործողությունը չեղարկվել է մեկնարկից ընդամենը մեկ ժամ առաջ։

Նա ընդգծել է, որ մինչ այդ Իսրայելի ռազմաօդային ուժերն արդեն իրականացրել էին մի շարք հարվածներ իրանական օբյեկտների դեմ՝ ի պատասխան Իսրայելի ուղղությամբ իրականացված հրթիռային հարձակումների։

Իսրայելական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ գործողությունը չեղարկելու որոշումը կայացրել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ էր արել կանխել հակամարտության հետագա սրացումը։

Թիշլերի խոսքով՝ արդեն իրականացված հարվածների ընթացքում ոչնչացվել են տասնյակ թիրախներ, ինչպես նաև զգալի վնաս է հասցվել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում