Նոր սահմանադրության ընդունումը, որով կարգելվի որևէ մեկին երկու անգամից ավել զբաղեցնել երկրի ղեկավարի պաշտոնը. Բաբկեն Հարությունյան

Նոր սահմանադրության ընդունումը, որով կարգելվի որևէ մեկին երկու անգամից ավել զբաղեցնել երկրի ղեկավարի պաշտոնը. Բաբկեն Հարությունյան

«Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը գրում է. «Նոր սահմանդրություն և երկիրը երկու ամգամից ավել ղեկավարելու արգելք։

Տեր-Պետրոսյանը, Քոչարյանը և Սարգսյանը բազմիցս են ասել, որ իրենց նպատակը վարչապետի պաշտոնից Փաշինյանի հեռացումն է` հանուն Հայաստանի։ Փաշինյանն էլ իր հերթին է բազմիցս հայտարարել, որ իր նպատակը նոր սահմանադրություն ընդունելն է` հանուն Հայաստանի։ Երկու հակադիր կողմերի, այսպես կոչված նախկինների և ներկաների, և ոչ միայն նրանց, այլև հանրության, ողջ քաղաքական դաշտի միջև ծայրահեղ լարվածությունը թուլացնելու միջոց կարող է լինել նոր սահմանադրության ընդունումը, որով կարգելվի որևէ մեկին երկու անգամից ավել զբաղեցնել երկրի ղեկավարի պաշտոնը` վարչապետ, թե նախագահ, ընդ որում, օրենքը պետք է ունենա հետադարձ ուժ, այսինքն նախկին նախագահներն էլ, ներկա վարչապետն էլ չպետք է այլևս ղեկավարեն երկիրը։

Սրանով վերջ կդրվի տասնամյակներ շարունակ նախկին-ներկա մեծ հակադրությանը և կձևավորվի նոր քաղաքական դաշտ։

Ի դեպ` Նիկոլի ժամանակ է, որ այս խնդիրը շատ ակնհայտ է, նախկինում նույնպես եղել է ՀՀՇ-Կոմկուս, հետո Քոչարյան-ՀՀՇ, Քոչարյան-Սարգսյան մեծ լարվածություն, ուղակի դրանք չեն եղել այսօրվա չափերի։

Ամերիկայում նույնպես մարդը չի կարող է երկու անգամից ավել լինել նախագահ, Հունգարիայում էլ վերջերս նման որոշում կայացվեց։ Հայաստանն էլ այս երկրներից ավելի ժողովրդավար չէ»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում