Օբյեկտը՝ ԱԱԾ ուշադրության ներքո․ «Հրապարակ»
Կարդացեք նաև
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Այս իշխանությունը շատ է հպարտանում ամերիկյան Firebird AI ընկերության նախագծով՝ Հրազդանում արհեստական բանականության համակարգերի տվյալների մշակման կենտրոնի (ՏՄԿ) կառուցմամբ, ինչն ուղեկցվում է գրաֆիկական պրոցեսորների մատակարարմամբ։ Մեր տեղեկություններով, այս նախագիծը ոչ միայն հպարտանալու առիթ է տալիս, այլ նաեւ հատուկ դիտարկման ներքո է ուժային կառույցների կողմից։
Մեզ հասած տվյալներով, ԱԱԾ-ն հաշվետվություն է ներկայացրել Անվտանգության խորհրդի գրասենյակին, որտեղ նշված է, որ 2026 թ․ ապրիլից ի վեր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան պաշտպանության հարցերով ավագ խորհրդական Մեթյու Քրոուն չորս անգամ այցելել է Հրազդանում կառուցվող տվյալների մշակման կենտրոն։ Առաջին անգամ նրան ուղեկցել է բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գեւորգ Մելիքսեթյանը։
Հետագայում Մեթյու Քրոուն կենտրոն այցելել է ԱՄՆ դեսպանության այլ աշխատակիցների հետ, որոնք դիվանագիտական պաշտոններ չեն զբաղեցնում։ Մեթյու Քրոուի վերջին երկու այցի շրջանակներում կենտրոնի տարածք է մտել նաեւ երկու բեռնատար՝ ինչ-որ սարքավորումներով, որոնք տեղադրված են եղել հատուկ հակահարվածային արկղերի մեջ։ Նման վերահսկողություն սովորաբար հատուկ ծառայությունների կողմից իրականացվում է, եթե պաշտպանական օբյեկտի մասին է խոսքը։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում