Որպես Իսրայելի ԱԳ նախարար՝ ես այլ ընտրություն չունեմ, քան խզել բոլոր շփումները տիկին Կալասի հետ. Գիդեոն Սաար

Որպես Իսրայելի ԱԳ նախարար՝ ես այլ ընտրություն չունեմ, քան խզել բոլոր շփումները տիկին Կալասի հետ. Գիդեոն Սաար

Որպես Իսրայել պետության արտաքին գործերի նախարար՝ ես այլ ընտրություն չունեմ, քան խզել բոլոր շփումները տիկին Կալասի հետ, քանի դեռ նա հետ չի վերցնում աշխարհի միակ հրեական պետության հասցեին ուղղված արյունոտ զրպարտանքը: Այս մասին X-ի էջում գրել է Իսրայելի ԱԳ նախարար Գիդեոն Սաարը:

Ըստ Սաարի ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը «արդեն որոշ ժամանակ է՝ ակնհայտ անարդար վերաբերմունք է ցուցաբերում Իսրայել պետության նկատմամբ։

Նախարարը նշել է, որ Մեքսիկա կատարած վերջին այցի ժամանակ Կալասը Իսրայելում տիրող իրավիճակը և պաղեստինցիների նկատմամբ նրա գործողությունները համեմատել է Հարավային Աֆրիկայում ապարտհեյդի ռեժիմի հետ՝ ռասայական խտրականության քաղաքականության, որն այնտեղ իրականացվել է 1948-ից 1994 թվականներին։

Սաարը նշել է, որ եվրոպացի որոշ քաղաքական գործիչներ դատապարտել են Կալասի այդ հայտարարությունը, սակայն ինքը՝ Կալասը, հանդես չի եկել ո՛չ հերքմամբ, ո՛չ պարզաբանմամբ, ո՛չ էլ պատասխանով այս լուրջ հայտարարության վերաբերյալ։

«Հետևաբար, որպես Իսրայել պետության արտաքին գործերի նախարար՝ ես այլ ընտրություն չունեմ, քան խզել բոլոր շփումները տիկին Կալասի հետ, քանի դեռ նա հետ չի վերցնում աշխարհի միակ հրեական պետության, որը նաև Մերձավոր Արևելքի միակ ժողովրդավարությունն է, հասցեին ուղղված արյունոտ զրպարտանքը։ Եվ հենց սա էլ ես անում եմ»,- եզրափակել է Իսրայելի ԱԳՆ ղեկավարը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում